BEM Micro-credential

 

 

 

BEM բովանդակություն

(բոլոր գործընկերների համար)

Հավատարմագրի անվանումը Հյուրատնային ծառայությունների SMM` սոցիալական հարթակներում հյուրատնային ծառայությանների մարքեթինգի մենեջեր (միջին մասնագիտական մակարդակ)
Միկրոհավատարմագրերի գործառույթը / նպատակը Մասնագիտացում
Հնարավոր թիրախային խմբեր Սոցիալական հարթակներում ակտիվ անձինք, ովքեր հետաքրքրված են սոցիալական հարթակներում հյուրատնային ծառայությունների վերաբերյալ վարվող մարքեթինգային գործունեությամբ, այն է՝ բիզնես էջերի վարում, գովազդ, առաջմղում, նոր հաճախորդների ներգրավում և բաժանորդների հետ հետադարձ կապի ապահովում, հետաքրքիր կոնտենտի ստեղծում
Կիրառության ուղղվածությունը Հյուրատնային ծառայությունների մատուցում
Կիրառման ոլորտները / աշխատանքային միջավայրը Հյուրատներ
Տիպիկ աշխատանքային/մասնագիտական ​​առաջադրանքներ 1.     սոցիալական ցանցերում (Facebook, Instagram, Youtube, Twitter, Tik-Tok, Pinterest, Вконтакте և այլն) հյուրատան բրենդի էջի վարում, հետաքրքիր կոնտենտի ստեղծում

2.     նոր բաժանորդների ներգրավում, եղած բաժանորդների պահպանում. առավել հաճախ դա արվում է ինտերակտիվ կոնտենտի ստեղծման միջոցով, օրինակ՝ խաղերի, վիկտորինաների, հարցումների, թեստերի, չելենջների անցկացման միջոցով

3.     բիզնեսի համար արդյունքների ձեռքբերում, օրինակ՝ անմիջապես էջից ծառայության վաճառք, էջի տեսանելիության և այցելումների քանակի բարձրացում, էջի լսարանի ընդլայնում, ակտիվության բարձրացում

4.     էջի բաժանորդների հետ շփում. հյուրատնային ծառայությունների SMM մենեջերը պատասխանում է հյուրատան էջի հրապարակումների մեկնաբանություններին, նամակներին, արձագանքներին, վարում է լսարանի հետ զրույց, հրապարակումների տեսանելիության բարձրացման նպատակով նշում է էջի հետևորդներին, խրախուսում է ներգրավվածությունը, արձագանքում է հարցերին, խնդիրներին և բողոքներին

5.     նպատակային գովազդի ստեղծում, որը առավելագույն արդյունավետություն կապահովի հաճախորդների թիրախային սեգմենտում

6.     մեսենջերների հետ աշխատանք, սոցհարթակներում հյուրատան էջի հղումների տարածում

Ուսուցման արդյունքներ (անձնական և աշխատանքի հետ կապված) Գիտելիք Հմտություններ կարողություններ
1.     բազային համակարգչային

2.     համակարգչով ինֆորմացիայի մշակման

3.     նկարների և վիդեոհոլովակների մոնտաժի

4.     էլեկտրոնային փոստից օգտվելու կանոնների

5.     համացանցում ինֆորմացիայի որոնման և պահպանման

6.     մարքեթինգային գործունեության

7.     սպասարկման էթիկետի

Լեզվական հմտություններ

1.      հայերեն

2.      տիրապետի երկու օտար լեզվի (անգլերեն, ռուսերեն)՝ հաղորդակցվելու, ինչպես նաև մասնագիտական գրականությունից օգտվելու համար

Համակարգչային հմտություններ

1.     Internet

2.     MS Word,

3.     MS Excell,

4.     ֆոտո և վիդեոմոնտաժման ծրագրեր Աշխատանքային հմտություններ

1.      սոցցանցերում էջերի վարում

2.      հյուրատնային ծառայությունների առաջմղում

Անհատական հմտություններ

1.      կարողությունների և հմտությունների շարունակական կատարելագործման ցանկություն և պատրաստակամություն

2.      գրագետ խոսք

3.      ստեղծագործական մոտեցում

4.      աշխատանքային կարգապահություն

5.      ուշադրություն

6.      լսարանի հետ հարգալից, կիրթ շփման կարողություն

7.      հանդուրժողականություն, համբերատարություն

8.      օպերատիվություն

9.      թիմում աշխատելու կարողություն

10.   ճկունություն

1.     սոցիալական ցանցերի հետ աշխատանքի սկզբունքների տիրապետում. սա ներառում է գովազդի հիմնական ալգորիթմերի և սխեմաների իմացություն

2.     բոլոր ճանաչված սոցիալական հարթակների հետ աշխատանքի կարողություն

3.     ուշադրություն գրավող որակյալ կոնտենտի պլանավորում և ստեղծում

4.     գրագետ և դյուրըմբռնելի տեքստերի ստեղծման կարողություն

5.     տեսողական և գրաֆիկական էֆեկտների կիրառման կարողություն

6.     աուդիո և վիդեո կոնտենտի ստեղծում և խմբագրում

7.     որոնման համակարգի օպտիմալացման՝ SEO  (Search Engine Optimization) իմացություն

8.     թեգերի և հղումների արդյունավետ տարածման կարողություն

9.     վերլուծական կարողություններ, որոնք հնարավորություն կտան որոշելու կոնտենտի հայտնիությունը

10.  լսարանի պահվածքի մեջ փոփոխությունների վերահսկողություն

11.  թիրախային սեգմենտին ուղղված նպատակային գովազդի ստեղծում

12.  ֆոտո և վիդեոկոնտենտի գրաֆիկական խմբագրման ծրագրերի իմացություն

Վավերացում չափանիշները ընթացակարգերը
1.    համապատասխանություն

2.    ճկունություն և կենտրոնացում նպատակի վրա

3.    հուսալիություն

1.     Քննական հանձնաժողովի (ՔՀ) ձևավորում.

2.     Դիմորդը տվյալ թեմայի հիման վրա կատարում է թեստային աշխատանք

3.     ՔՀ-ի որոշումը

4.     Վկայականի կամ թվային կրծքանշանի շնորհում

Ճանաչված/ընդունված (փաստագրված է փոխըմբռնման հուշագրով) Ընկերությունների անվանումը

«Միկինյան» ՍՊԸ

Մատակարար(ներ) Մասնավոր և պետական ​​հատվածներից
Լրացուցիչ տեղեկություն

(անհրաժեշտության դեպքում)

Ընդունելության մակարդակ / նախադրյալներ Անհրաժեշտ է, որ անհատն ունենա մարքեթինգային նախնական  գիտելիքներ և հմտություններ, համակարգչային հմտություններ:

Տևողությունը՝ 72 ժամ:

Հնարավոր տևողություն (առաջարկություն)
Հատուկ բովանդակություն (ազգային) (անհրաժեշտության դեպքում) Զբաղեցրած մակարդակը կրթական ծրագրերում Ազգային որակավորման IV-V մակարդակ
Հղում Ազգային որակավորման մակարդային
Հավաքած միավորներ